ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սեֆիլյանը կոչ չի արել զենքը վայր դնել

Սեֆիլյանը կոչ չի արել զենքը վայր դնել
25.07.2016 | 01:21

Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Ալեք Ենիգոմշյանի հետ այցելել է Ժիրայր Սեֆիլյանին, որ նրա ներկայությամբ ասել է, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից եւ կողմ է, որ Սասնա ծռեր խումբը վայր դնի զենքը:

Ալեք Ենիգոմշյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատել է, որ Վիտալի Բալասանյանի հետ այցելել է Ժիրայր Սեֆիլյանին, բայց հերքել է Բալասանյանի հայտարարությունները: Նա ասել է, որ Բալասանյանը կոնտեքստից կտրել ու խեղաթյուրել է Սեֆիլյանի խոսքը: Նա նաեւ ասել է, որ Սեֆիլյանը կոչ չի արել զենքը վայր դնել: Այսօր հայտնի է դարձել, որ Վիտալի Բալասանյանին փոխարինելու է Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ ավելի վաղ իր հետ հանդիպման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, որ ներկայում ամենակարևոր խնդիրը արյունահեղությունը բացառելն է, բայց դրա համար պետք է լինեն քաղաքական լուրջ փոփոխություններ, առանց դրա անհնար է պահանջել տղաներից, որ վայր դնեն զենքը: «Ինքը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ում հետ հարկավոր է, ներառյալ Սերժ Սարգսյանի հետ՝ արյունահեղությունը բացառելու համար: Ինքն ասել է, որ երբ հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, բնականաբար առաջին խնդիրը, որ պետք է լուծվի, այս իրավիճակի հանգուցալուծումն է, ինքն անմիջապես չի պահանջելու Սերժ Սարգսյանից հրաժարական ներկայացնել: Սա մի ամբողջ ուրիշ կոնտեքստ է, քան ասել, որ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ ինքն այսուհետ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսինքն՝ ինքն այս խնդրի հանգուցալուծման շրջանակներում, եթե հանդիպի Սերժ Սարգսյանին, առաջին հերթին Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջելու: Երեկ այն, ինչ ասել է Ժիրայր Սեֆիլյանը Վիտալի Բալասանյանի ու իմ ներկայությամբ, ոչ մի միլիմետր տարբեր չի եղել նրանից, ինչ ինքն ասել էր անցյալ կիրակի օրը ինձ»,- ասաց Ենիգոմշյանը:

Նա կրկնեց, որ ինքն ու Վիտալի Բալասանյանը երեկ են հանդիպել Սեֆիլյանին: Ինչ վերաբերում է զենքը վայր դնելու կոչին, ըստ Ենիգոմշյանի, նման կոչ Սեֆիլյանի կողմից ընդհանրապես չկա: Ընդհակառակը, Ժիրայր Սեֆիլյանն ասում է, որ իրեն պետք է հնարավորություն տրվի հանդիպել տղաներին, ինքը նրանց հետ պետք է խոսի, հասկանա նրանց պահանջներն ու տրամադրությունները, ըստ այդմ հանդիպի ում հետ անհրաժեշտ է, որպեսզի փորձի էական նպաստ բերել այս խնդրի հանգուցալուծմանը: «Ինքը երբեք չի ասել, որ զենքը պետք է վայր դնել»,- հավելեց նա: Ենիգոմշյանը նաև նշեց, որ այս օրերին իշխանությունը միջնորդներ է փնտրում, հորդորում է Սեֆիլյանին, որ ինքը հորդորի “Սասնա ծռեր” խմբին՝ վայր դնել զենքը:


“Բայց այդպես չի լինի, առանց տղաների հետ կապ հաստատելու, Սեֆիլյանը նման բան չի ասի ու չի անի: Միակ անձը, ով կարող է նպաստել այս խնդրի հանգուցալուծմանը, Ժիրայրն է, բայց որպեսզի նա դա անի, պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի կարողանա կապ հաստատել Սասնա ծռեր խմբի տղաների հետ”,- ասաց Ենիգոմշյանը:

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ